Հետախուզվողը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | փետրվարի 2, 2013 13:42
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 1-ին, ժամը 05.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1983 թ. ծնված Էդգար Մ.-ին, որը 2008 թ. փետրվարի 23-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Դիտվել է 927 անգամ:

Leave a Reply