Վիճարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի սահմանադրականությունը

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | February 2, 2013 13:39

Սահմանադրական դատարանը փետրվարի 5-ին գրավոր ընթացակարգով կքննարկի «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի և քաղաքացի Ռաշիդ Մելիքսեթյանի դիմումների հիման վրա գործը: Դիմումատուները վիճարկում է  ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի սահմանադրականությունը:

Գործով զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանը: Դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավված է Ազգային ժողովը:

Դատական կազմը 2012թ.-ի հոկտեմբերի 10-ի որոշմամբ, հաշվի առնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները, գտել է, որ դիմումը «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի մասով ենթակա է ընդունման ամբողջությամբ, իսկ երկրորդ դիմողի` Ռաշիդ Մելիքսեթյանի մասով` մասնակի, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասը նրա նկատմամբ չի կիրառվել:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածով կարգավորվում են գործն ըստ էության լուծող դատական ակտ ընդունելիս լուծման ենթակա հարցերը: Այս հոդվածի վիճարկվող 2-րդ և 3-րդ մասերը սահմանում են, որ Վարչական դատարանը, անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերսկսում է գործի քննությունը: Գործի քննությունը վերսկսելու մասին կայացվում է միջանկյալ դատական ակտ:

Հեղինակ:
«Փաստինֆո»
Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply