Դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ներից առայժմ հավատարմագրված են 17-ը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 2, 2013 13:36
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջին երկու օրերին հավատարմագրել է Հանրապետության Նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» և «Իրավունքի Եվրոպա միավորում» տեղական հասարակական կազմակերպությունների համապատասխանաբար 73 և 48 դիտորդների:
Այսպիսով` այս պահին ԿԸՀ-ում հավատարմագրված են 17 տեղական և 5 միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ:
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ դիտորդների հավատարմագրման վերջնաժամկետը փետրվարի 8-ն է:
Ինչպես «Pastinfo.am»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, Հայաստանում ընտրություններին որպես տեղական դիտորդ հանդես գալու համար անհրաժեշտ վկայական ներկայումս ունեն 43 ՀԿ-ների 12 հազար 943 ներկայացուցիչներ:






Facebook
Tweet This
Email This Post
