Հրդեհ և և շմոլ գազի թունավորում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 2, 2013 13:33
Փետրվարի 1-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աէրացիայի փողոցի 1/1/Ա շենքի թիվ 50 բնակարանում հրդեհ է:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 16.55-ին:
Մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված բնակարանում հրդեհ է բռնկվել և շմոլ գազի թունավորումով շտապօգնության խումբը Ժամը 17.10-ին «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել 1951 թ. ծնված Նոնա Հ.-ին, որը, ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Հրդեհի պատճառած վնասի չափը պարզվում է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 762 անգամ:
Print Friendly

Leave a Reply