Փախուստի դիմած կողոպտիչը հայտնաբերվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 2, 2013 13:30
Փետրվարի 1-ին, ժամը 11.50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Տիգրան Թ.-ին:
Պարզվել է, որ նա 2012 թ. դեկտեմբերի 30-ին մի խանութի դրամարկղից բացահայտ հափշտակել է 150.000 դրամ և դիմել փախուստի: Խանութի տերը հետապնդելով և բռնելով կողոպտչին` վերցրել է հափշտակված գումարը, սակայն վերջինս կրկին դիմել է փախուստի:
 Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply