ԱՄՆ գաղտնի ծառայության ղեկավարը հեռանում է պաշտոնից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 2, 2013 13:24

ԱՄՆ գաղտնի ծառայության տնօրեն Մարկ Սալիվանը փետրվարի 1-ին հայտարարել է , որ հեռանում է  զբաղեցրած պաշտոնից: Նա 7 տարի աշխատել է  այդ պաշտոնում և 30 տարի այդ գործակալությունում: Իր իրավասությունների ժամանակ նա մի քանի խոշոր սկանդալի մեջ է հայտնվել ` կապված   ծառայության աշխատանքի հետ:

2012-ին նա ստիպված էր իր աշխատակիցների բարոյական նկարագրի առիթով հաշվետվությամբ ելույթ ունենալ Կոնգրեսում: Անցած մայիսին նա ներողություն խնդրեց սպաների վարքագծի համար, որոնք ներքաշված էին կոլումբիական մարմնավաճառների հետ կապված սկանդալի մեջ:  Բարաք Օբամայի ժամանմանը Կարիբյան ծովափնյա քաղաքում սպասող սպաները երեկույթ էին կազմակերպել մի քանի մարմնավաճառ կանանց մասնակցությամբ. 8 աշխատակից հեռացվեց գործակալությունից: Դրանից հետո Սալիվանը ստիպված էր  վարքականոնի նոր կոդեքս  մտցնել, որի համաձայն, հերթափոխից 10 ժամ առաջ արգելվում է  խմել ու համար բերել օտարերկրացիների:

2009-ին Սալիվանը մի տհաճ իրավիճակում հայտնվեց, երբ Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական ընթրիքին հրավիրվածներից բացի հայտնվել էր անծանոթ մի զույգ:

ԱՄՆ գաղտնի ծառայությունը զբաղվում է ոչ միայն նախագահի ու նրա ընտանիքի, ինչպես նաև ամերիկյան պետության նախկին ղեկավարների  պաշտպանությամբ, այլև ամերիկյան տարադրամի ու պետական արժեթղթերի կեղծման դեմ պայքարով,ինչը մինչև 2003 թիվը ֆինանսների նախարարության ստորաբաժանման  խնդիրն էր:

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply