«Տիտանիկ»-ի փրկված հայ ուղևորների պատմությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 2, 2013 12:48

Աշխարհը ցնցած «Տիտանիկ» շոգենավի կործանումից ավելի քան 100 տարի է անցել, սակայն արի ու տես դեռ կան գաղտնիքներ, որոնք հայտնի չեն մարդկությանը: Պարզվում է՝աղետից փրկվածների թվում են եղել Օսմանյան կայսրության քաղաքացիներ հանդիսացող երկու բինգյոլցի հայ՝ Նեշան Գրեգորյանը և Դավիթ Վարթունյանը: Նրանց մասին է պատմում թուրքական «Iam Istanbul» կայքը:

Նավը նախատեսված է եղել 2224 ուղևորի համար, սակայն մեկ ուղևոր՝ֆրանսիացի բժիշկ, չի հասցրել ժամանակին նավ նստել: Աշխարհի ամենահարգված հարուստները, լորդերը մեծ գումարներ էին վճարել տոմս ձեռք բերելու համար: Նույնիսկ նավի երրորդ կարգի համար տոմսերը այսօրվա գումարով 1000 դոլար են եղել: Ճանապարհորդության 5-րդ օրը՝1912 թվականի ապրիլի 14-ին, ժամը 23:30-ին, հսկա նավը բախվում է սառցաբեկորի և երեք ժամվա ընթացքում խորտակվում: Փրկվում են հիմնականում առաջին և երկրորդ կարգի ուղևորները, իսկ երրորդ կարգի ուղևորների մեծ մասը խորտակվում է նավի հետ միասին, քանի որ նավախցիկները փակ են լինում: Ահա երրորդ կարգից փրկվածների թվում էին նաև Օսմանյան կայսրության քաղաքացի 5 հայ, որոնք Կանադա էին մեկնում:

Տղաները նոր կյանք սկսելու համար Ամերիկա էին ուզում հասնել, սակայն նավի տոմս չէին կարողանում գտնել: Հետո լսեցին, որ ֆրանսիական տուրիստական ընկերություն «Տիտանիկ» նավի տոմսեր է վաճառում, սակայն դրանք հնարավոր չէր գնել առանց կաշառք տալու: Ճարահատյալ տղաները կաշառք են վճարում և գնում երրորդ կարգի իրենց տոմսերը:

Նավի կործանման օրը հայ ուղևորներից մեկի՝Դավիթ Վարթունիանի ծննդյան օրն էր: Տղաները այդ կապակցությամբ փոքրիկ խրախճանք էին կազմակերպել: Շուտով բոլորը հասկացան, թե ինչ է կատարվում և փորձեցին դուրս գալ իրենց խցիկներից, սակայն ապարդյուն, դրանք կողպված էին: Դավիթին և Նեշանին այնուհանդերձ հաջողվում է կոտրել կողպված դուռը և բարձրանալ տախտակամած: Չնայած  որ փրկարարական  նավակները նախատեսված էին նախ առաջին և երկրորդ կարգի ուղևորների համար, Դավիթը համար 13, իսկ Նեշանը համար 10 նավակը նստելով, կարողանցան փրկվել:

Ահա լեգենդ  նավի ևս մեկ պատմություն, մարդկային ճակատագրեր:

Դիտվել է 1548 անգամ:
Print Friendly

Leave a Reply