Սելիմի լեռնանցքն ու Ապարան-Քուչակ ճանապարհահատվածը դժվարանցանելի են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 2, 2013 12:41

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Փետրվարի 2-ին`  ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն: Սաստիկ ձնաբքի պատճառով դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը եւ Ապարան-Քուչակ ճանապարհահատվածը:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 890 անգամ:
Print Friendly

Leave a Reply