Կաշալոտի փսխուքը հարստացրել է բրիտանացի թոշակառուին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 2, 2013 12:34
Անգլիայի Մորկամ քաղաքից թոշակառու Քեն Վիլյամն օվկիանոսի ափին գտել է կետի 3 կգ-անոց ամբրա` (նյութ որի հետևից որսի են ելնում աշխարհի բոլոր պարֆյումերները) 100 հազարավոր եվրո արժողությամբ, հայտնում է ԲիԲիՍի-ն:
50-ամյա տղամարդն անսովոր “ավարը” հայտնաբերել է շան հետ լողափին զբոսնելիս: Հանկարծ շունը տարօրինակ անսովոր կերպով է իրեն պահել մեծ ծովաքար տեսնելով:”Սկզբում ես այն ֆուտբոլի գնդակի տեղ դրեցի. Իսկ երբ մոտեցա, հասկացա որ այն քար է”: Գտածոյից ահավոր հոտ էր տարածվում, ինչն էլ գրավել էր շանը: Վիլմանը համարձակություն չունեցավ այն վերցնելու, սակայն այդ միջադեպը նրան հանգիստ չէր տալիս:
Իսկ տանը նա ինտերնետով տեղեկացավ, որ այն, ինչը տեսել էր ամբրա էր, նյութ որն առաջանում է կետերի մարսողական համակարգում ու բարձր է գնահատվում պարֆյումերների կողմից: Այն օծանելիքի բույրը մնայուն է դարձնում: Վիլմանն իսկույն վերադարձավ ու, բարեբախտաբար “հոտավետ” քարը գտավ նույն տեղում:
Հիմա նա մտածում է, թե ինչպես կարող է շահավետ վաճառել “ծովի բարիքը”: Ֆրանիսացի վաճառականներն արդեն նրան դրա համար առաջարկել են 68 հազար դոլար, սակայն փորձագետները կարծում են, որ այն 3 անգամ ավելի թանկ կարող է վաճառվել:
Ստացված գումարով Վիլմանը, որը դաստիարակում է 15-ամյա որդուն ու բացի այդ 2007-ից չի աշխատում ՃՏՊ-ի հետևանքով ստացած վնասվածքի պատճառով, պլանավորում է հանգստի մեկնել Մաչու-Պիկչու, ու մինչև կյանքի վերջ իր շանը կերակրել նրա սիրելի նրբերշիկով:






Facebook
Tweet This
Email This Post
