Նոր զոհ բանակում. «ինքնասպան» է եղել 22-ամյա զինվորը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 2, 2013 9:24

Հունվարի 31-ին, ժամը 22:20-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի կապի վաշտի զինանոցում, ըստ նախնական տվյալների, ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է հասցրել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Ալբերտի Ավագյանը (ծնված 1990թ): Նա զորակոչվել է 2012-ի գարնանային զորակոչով, Նոր Նորքի զինկոմիսարիատից: Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Վարդան Ավագյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

NEWS.am

Դիտվել է 2080 անգամ:
Print Friendly

Leave a Reply