Բացահայտվել է Անկարայում պայթյուն կազմակերպած մահապարտի ինքնությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2013 23:00

Ինչպես արդեն հաղորդել էինք՝այսօր Անկարայում տեղակայված ԱՄՆ-ի դեսպանատան առաջ պայթյուն էր տեղի ունեցել: Ահա պարզվել է, որ պայթյունը իրականացրել է մահապարտ մի երիտասարդ՝Էջևիթ Շանլըն անունով: Նա 1997 թվականին մասնակցել էի Ստամբուլի անվտանգության տնօրինության շենքի պայթյունի իրականացմանը, իսկ 2000 թվականին մասնակցել շատ բանտերում կազմակերպված հացադուլերին, որոնք ուղղված էին «F» տիպի բանտերի դեմ: 2002 թվականին նա պայմանականորեն ազատ էր արձակվել հիվանդ լինելու պատճառով:
Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»-ը՝պայթյունի հետևանքով դեսպանատան շենքին մեծ վնաս է հասցվել, ինչպես նաև վիրավորվել է ԶԼՄ-ի ներկայացուցիչ 38-ամյա մի կին, կա երկու զոհ՝այդ թվում ահաբեկիչը: Հաղորդվում է, որ Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանատների մոտ ավելացվել են անվտանգության միջոցառումները, քանի որ այդ շենքերը ԱՄՆ-ի դեսպանատանը մոտ են գտնվում: Թուրքիայի իշխանությունները հանդես են եկել ահաբեկչության խիստ քննադատությամբ և նշել, որ շարունակելու են պայքարը նման գործողությունների դեմ:

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply