Սիրիայի ընդդիմությունը ասում է, որ կհանդիպի ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ՄԱԿ-ի պաշտոնյաներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2013 22:02

Սիրիայի առաջատար ընդդիմության աղբյուրը Reuters լրատվական գործակալությանը ասել է, որ ընդդիմությունը շաբաթ օրը Մյունխենում կհանդիպի ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի պաշտոնյաներին Սիրիայի քաղաքական անցումը քննարկելու համար:
Բոլոր կողմերի կողմից հաստատվելու դեպքում, ԱՄՆ-ը և Ռուսաստանը առաջին անգամ միասին կնստեն բանակցային սեղանի շուրջ Սիրիայի ընդդիմության հետ: Սակայն Ռուսաստանի արտգործնախարարը առ այժմ մերժել է առաջարկը ընդունել:
Սիրիայի ազգային կոալիցիայի պաշտոնյաները ուրբաթ ասել են, որ կոալիցիայի նախագահ Մոազ Ալխաթիբը կհանդիպի ԱՄՆ փոխնախագահ Ջոու Բայդնի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմի հետ Մյունխենում կայանալիք Եվրոպայի անվտանգության և համագործակցության կոնֆերանսի շրջանակներում:

Դիտվել է 1218 անգամ:
Print Friendly

Leave a Reply