Մեծ Բրիտանիայի դատախազությունը մեղադրանք չի ներկայացնի ավստրալացի DJ-ների դեմ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 1, 2013 21:52
Բրիտանացի դատախազները ուրբաթ ասել են, որ մեղադրանք չեն առաջադրի ավստրալացի երկու ռադիո DJ-ներին, ովքեր կատակ հեռախոսազանգ էին կատարել հիվանդանոց, որտեղ ապաքինվում էր արքայազն Վիլիամի հղի կին Քեյթ Միդլթոունը:
Դատախազության ծառայությունը ասել է, որ չնայած բուժքույր Ջակինթա Սալդանհան ինքնասպանություն է գործել հեռախոսազանգին պատասխանելուց հետո, այդուամենայնիվ մարդասպանության կատարման վերաբերյալ չկան ապացույցներ:
Իհարկե կան տեղեկատվության պահպանման հետ կապված իրավախախտումներ, սակայն այդ ուղղությամբ հետաքննություն չի ընթանա, քանի որ դա հանրային շահից չի բխում:






Facebook
Tweet This
Email This Post
