Ճապոնիայի վարչապետը խոստացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ նոր հայտարարությամբ հանդես գալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2013 21:49

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն ուրբաթ ասել է, որ մտադրված է հանդես գալ Երկրորդ աշխարհամարտի մասին Ճապոնիայի վերաբերմունքի վերաբերյալ նոր հայտարարությամբ:
Վարչապետը իշխանության եկավ խոստանալով ավելի ակտիվ դիվանագիտություն: Նաև դեմ է արտահայտվել 1995թ երկրի ասիական հարևաններին ուղղված պատերազմի ժամանակ ցուցաբերած ագրեսիայի համար ներողության հայտարարությանը:
1995թ Ճապոնիայի արտաքին քաղաքական ուղենիշը հիմնված է եղել անցած իր դաժան պատմության հետ հաշտվելու պատրաստակամության վրա:
Այդ ժամանակվա վարչապետ Տոմիիչի Մուրայաման իր հայտարարության մեջ ասել «գաղութատիրական կառավարման և ագրեսիայի ընթացքում Ճապոնիան շատ երկրների, հատկապես Ասիական երկրների, ժողովուրդներին պատճառել է տառապանք և վնասներ»: Նա այնուհետև հավելել է, որ խորապես զղջում է կատարվածի համար և սրտանց ներողություն է խնդրել հարևաններից:
Վարչապետը ընդունում է, որ Մուրայամայի հայտարարությունը համապատասխանում էր ժամանակի պահանջներին և զգացմունքներին: Սակայն նա օրենսդիրներին հայտնել է, որ պատրաստվում է հանդես գալ նոր հայտարարությամբ, որը համահունչ կլինի 21-րդ դարի պահանջմունքներին: Հայտարարության բովանդակության մասին վարչապետը պետք է ամբողջականապես մտածի:

Դիտվել է 1668 անգամ:
Print Friendly

Leave a Reply