Աստվածամոր տաճարի 850-ամյակի կապակցությամբ ինը նոր զանգեր են բերվել տաճար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2013 21:15

Ինը նոր բրոնզե զանգեր կփոխարինեն Փարիզի Աստվածամոր տաճարի հին զանգերին, որոնք վաղուց կորցրել էին իրենց հմայքը:
Տարբեր սրբերի և կաթոլիկ խոշոր դեմքերի անունները կրող զանգերը տաճարում կցուցադրվեն մինչև փետրվարի 25-ը, որից հետո կբարձացվեն տաճարի աշտարակի վրա:
Նոր զանգերը առաջին անգամ կղողանջեն մարտի 23-ին՝ ավետելով Զատիկի շաբաթը: Տաճարի նոր զանգերը կազմում են նաև 1163 թ-ին կառուցված տաճարի 850- ամյակը նշելու տոնակատարությունների մի մասը:
Ինը զանգերից ութը պատրաստվել են Նորմանդիայում, իսկ գլխավոր իններորդ զանգը պատրաստվել է Նիդեռլանդներում:
Տաճարի ավագ քահանան այս իրադարձությունը պատմական է համարում, քանի որ 18-րդ դարից ի վեր եկեղեցու զանգերը չէին փոխվել:
Տաճարի վանականները նշեցին, որ զանգերի գինը կազմել է 2 միլիոն եվրո, որը հավաքվել է նվիրատվությունների միջոցով:

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply