Չինաստանում հրավառության նյութեր տեղափոխող բեռնատարի պայթյունից փլուզվել է մայրուղին, զոհվել է 26 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2013 19:52

Այսօր Չիանստանում Նոր տարվա տոնակատարությունների կապակցությամբ հազարավոր հրավառության նյութեր տեղափոխող բեռնատարի պայթյունից փլուզվել է մայրուղին, մահացել Է 26 մարդ:
Պայթյունը այնքան ուժեղ է եղել, որ դեպքի վայրից 50 մետր հեռավորության վրա գտնվող խանութի պատուհանները ջարդվել են:
Արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցները փակել են 80 մետր երկարություն ունեցող մայրուղին ներքև գլորված մեքենաների կույտից ողջ մնացած մարդկանց հանելու համար:
Ըստ պետական CCTV հեռուստաընկերության՝ յոթ վթարված մեքենաներից հայտնաբերվել են ութ մահացած և 11վիրավորված մարդ:
Ըստ պաշտոնական Xinhua News ընկերության՝ դեպքի ընթացքում վթարվել է 25 մեքենա:
Չինաստանի հանրային ռադիոն և մի շարք այլ լրատվամջոցներ սկզբում հայտնում էին 26 մահացածների մասին, սակայն այս ինֆորմացիան առանց որևէ բացատրության հեռացվել է նրանց կայքերից:
Ոչ մի աղբյուր չի հայտնում դեպքի անմիջական պատճառը: Այն տեղի է ունեցել Չինաստանի նախկին մայրաքաղաք Լոյանից 90 կիլոմետր հեռավորության վրա:
Չինաստանում լուսնային Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ հրավառությունները մեծ համբավ են վայելում: Դրանք շատ հաճախ պահվում, փաթեթավորվում և տեղափոխվում են անապահով պայմաններում:
Այդ իսկ պատճառով Չինաստանում շարունակաբար աղետներ են տեղի ունենում: Օրինակ՝ 2006թ-ին լուսնային Նոր տարվա առաջին օրը Հենանում պայթել էր հրավառության համար նախատեսված նյութերի պահեստը, որի արդյունքում մահացել էր 36 և վիրավորվել մի քանի տասնյակ մարդ:
2000 թ-ին հարավային Չինաստանում պայթել էր հրավառության նյութերի անօրինական արտադրամս՝ դառնալով 33 մարդու մահվան պատճառ՝ ներառյալ այդտեղ աշխատող տարրական և միջին դպորցի 13 աշակերտներ:

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply