Գիտնականները պարզել են, որ տղամարդկանց ՃՏՊ-ները տարբերվում են կանանց ՃՏՊ-ներից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2013 19:16

Շատ վարորդներ սարսափում են, երբ ղեկին կին են տեսնում; Նրանք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին համարում են ճանապարհային դժբախտությունների հիմնական մեղավորներ: Եվրոպական սոցիոլոգները հետազոտություններ են անց կացրել և պարզել, որ այդ տարածված կարծիքը միշտ չէ համապատասխանում իրականությանը, հաղորդում է Daily Mail-ը:

Բրիտանական  Diamond Car Insurance ընկերությունը ուսումնասիրել է ավելի քան  400 հազար ապահովագրական դեպք, որոնք տեղի են ունեցել վերջին  5 տարում: Ապահովագրողները եկել են այն եզրակացության, որ վարորդները չպետք է մեղադրեն կանանց բոլոր դժբախտություններում: Պարզվել է, որ տղամարդիկ ավելի շատ են վրաերթի ենթարկել  անցորդներին քան կանայք և ավելի շատ են մի քանի  ավտոպատահարներում մեղավոր լինում:

 

Այդ ֆոնի վրա կանանց կատարած խախտումները ծիծաղելի են թվում. Նրանք ուղղակի տղամարդկանցից հաճախ են մայթերի մոտ կանգնած ավտոմեքենաներին հարվածում: Diamond Car –ի աշխատակիցները համոզված են, որ վթարները, որոնց մեղավորը տղամարդիկ են, բոլոր ՃՏՊ-ների մասնակիցներին ավելի շատ վնաս են հասցնում, քան ՃՏՊ-ների մեջ ընկած կանայք:

 

Այս հետազոտությունը կատարվել է նոր օրենքի ընդունման համար, որի համաձայն Եվրամիության տարածքի ապահովագրական ընկերությունները այլևս իրավունք չեն ունենա տարբեր մուծումներ սահմանել տղամարդկանց և կանանց համար; Փորձագետների կարծիքով այս կարգը ամենաշատ կհարվածի երիտասարդ աղջիկներին, քանի որ երիտասարդ տղամարդիկ ավելի հաճախ են ընկնում ՃՏՊ-ի մեջ:

 

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply