ԱՄՆ-ում բլոգերները փրկեցին շանը, որին տերը համասեռականության համար ցանկանում էր քնեցնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2013 19:07

Համասեռականների նկատմամբ հաբերատարությունն ու հանդուրժողականությունն արդեն տարածվում է  կենդանիների վրա:

Թենեսսի բնակիչն իր շանը հանձնել էր համապատասխան ծառայությանը` քնեցնելու, շան ոչ ավանդական հակման պատճառով: Սակայն նրան փրկեցին սոցցանցերի սրտացավ օգտատերերը. նրանք Ֆեյսբուքով տարածեցին համասեռական շան տխուր ճակատագրի վերաբերյալ տեղեկություն:

“Այդ երիտասարդին պատրաստվում են քնեցնել, ոչ թե այն պատճառով որ նա անկառավարելի է, պատռում է քաշքշում…, այլ այն պատճառով, որ  տերը կարծում է, թե նա գեյ է”,գրել են սրտացավ մարդիկ` շան լուսանկարի տակ: ”Նա հայտարարել է, թե չի կամենում գեյ-շուն պահել: Եկեք թույլ չտանք, որ այս հրաշալի շունը զոհվի սոսկ այն պատճառով, որ նրա տերը անտեղյակ է, որ դա կենդանական նորմալ վարքագիծ է”:

Դրանից հետո կենդանիների ապաստարան են դիմել հարյուրավոր մարդիկ, որոնք ցանկացել են շանը պահել, չնայած նրա սեքսուալ նախապատվություններին: Ի վերջո, շունը հայտնվել է  կենդանիներին սիրող Սթեֆանի Ֆրինսի մոտ: Կինը նրան փրկել է բառացիորեն` մահապատժից մի քանի ժամ առաջ ու անվանել  Էլթոն Ջոն` ի պատիվ գեյ երաժշտի:

Դիտվել է 1454 անգամ:
Print Friendly

Leave a Reply