Մեծ Բրիտանիայի հարավային ափի մոտակայքում պալմայի յուղով «սոսնձված» հարյուրավոր ծովային թռչուններ են ափ նետվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 1, 2013 19:05
Տարօրինակ մոմանման նյութով պատված տասնյակ ծովային թռչուններ են հայտնաբերվել Մեծ Բրիտանիայի հարավային ափի մոտակայքում:
Թռչունների մեծ մասը ողջ էր, սակայն նրանց այդ տարօրինակ նյութից մաքրելը բավականին բարդ էր, քանի որ փրկակարարները չէին կարողանում պարզել, թե ինչ նյութ է դա:
Բազմաթիվ հետազոտություններից հետո պարզվել է, որ թռչուններին պատած նյութը ոչ այլ ինչ է, քան պալմայի յուղ, որը կարող էր թափված լինել մոտակայքով անցնող նավից:
Թռչունների պաշտպանության թագավորական ընկերությունից հայտնում են, որ ավելի քան հարյուր ծովային թռչուններ են հայտնաբերվել Լայմայի ծովացում՝ Դորսետի մոտակայքում, ինչպես նաև Քորնուոլում և Սասեքսում:
Մտավախություն կա, որ մոտակա մի քանի օրերին հարյուրավոր այլ թռչուններ նույնպես ափ կնետվեն:
Յուղը մեծապես վնասել է կենդանիների մաշկը, նրանցից ոմանք շատ խոր վնասվածքներ ունեն և ստիպված պետք է քնեցվեն: Փրկարարական ջոկատը հույս ունի, որ մինչ ազատ արձակվելը թռչունները մաքրված կլինեն յուղից:
Դորսեթի վայրի բնության ֆոնդի ներկայացուցիչը հայտնում է, որ յուղը սոսնձի նման նրանց փետուրները միմյանց է ամրացրել, ինչի պատճառով թռչունները չեն կարողանում թռչել կամ լողալ: Նա ավելացնում է, որ յուղից մաքրված թռչունները ապաքինվում են:






Facebook
Tweet This
Email This Post
