Կամբոջայի նախկին թագավորի թաղմանը կես մլն մարդ է մասնակցել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 1, 2013 18:45
Կամբոջայում փետրվարի 1-ին սկսվել է Նարդոդոմ Սիանուկի թաղումը, որի հետ հրաժեշտը տևել է 3 ամիս, գրում է BBC News-ը: Զմռսած միապետի մարմնով ոսկե դագաղը, որը մահացել է հոկտեմբերի 15-ին, Պնոմպենի փողոցներով ուղեկցել են Կամբոջայի պաշտոնատար անձինք` սպիտակ հագուստներով. Տեղի բնակչության համար սպիտակ գույնը սգո նշան է: Նախնական տվյալներով,թաղմանը հետևել է կես մլն մարդ: Երթից հետո միապետի մարմինը փոխադրել են դիակիզարան, որտեղ փետրվարի 4-ին նրա կինը և որդին` Կամբոջայի ներկայիս թագավոր Նարոդոմ Սիամոնին պետք է աճյունախարույկ վառեն: Դիակիզումից հետո, աճյունասափորը կպահվի թագավորական պալատի տարածքում:
Հանգուցյալ թագավորը վախճանվել է սրտի նոպայից, Պեկինում: Նա 89 տարեկան էր: Թագավոր էր կարգվել 1941-ճին` դեռևս պատանի, 1953-ին կարողացավ հասնել Ֆրանսիայից երկրի անկախացման: 2004-ին կամովին հրաժարվեց գահից, պատճառաբանելով տարիքն ու առողջությունը: Չնայած դրան, նա պահպանեց ազդեցությունը երկրում մինչև մահ:






Facebook
Tweet This
Email This Post
