Հայ հաքերները “ստիպել են” Ուզբեկստանին ճանաչել Ղարաբաղը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 1, 2013 18:25
lenta.ru-ն գրում է, որ հաքերները կոտրել են Ադրբեջանում Ուզբեկստանի դեսպանատան կայքը, որտեղ փետրվարի 1-ին հայտարարություն է տեղադրվել, որ պաշտոնական Տաշքենդը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը,հայտնում է APA գործակալությունը:
Ներկայում ռեսուրսն անհասանելի է: Ադմինիստրացիան փորձում է պարզել, թե որտեղից է հարձակում եղել կայքի վրա: Իսկ APA գործակալության տեղեկության մեջ նշվում է, որ դիվանագիտական առաքելության կայքը կոտրել են Հայսատանի հաքերները: Ուզբեկստանի դեսպանատանը հայտնել են, որ հանրապետության ղեյավարությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Տաշքենդի վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մնում է անփոփոխ:






Facebook
Tweet This
Email This Post
