Ռուսական հրթիռը արձակումից 40 վայրկյան անց ընկել է ծովը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 1, 2013 17:06
Այսօր Ռուսաստանը հրթիռ արձակելու անհաջող փորձ է կատարել: Ամերիկյան արտադրության կապի արբանյակ կրող հրթիռը արձակելուց 40 վայրկյան անց ընկել է ծովը:
Հայտնում են, որ հրթիռի շարժիչները ավտոմատ կերպով դադարել են աշխատել:
Հրթիռը կառավարող անձնակազմը գտնվում էր ծովում նավի վրա՝ դրանից վեց կիլոմետր հեռավրության վրա: Այժմ անձնակազմը ծովում որոնողական աշխատանքներ է իրականացնում հրթիռը գտնելու համար:
Հրթիռի առաջին հատվածը պետք է առանձնանար թռիչքից 2 րոպե 30 վայրկյան անց, սակայն մինչ այդ ինչ-որ բան սխալ է ընթացել:
Ընկերության նախագահը իր խոր զղջումն է հայտնել հրթիռ արտադրող ընկերությանը և հայտնել, որ իրենք ամեն ինչ կանեն այդ անսպասելի անհաջողության հետևանքները վերացնելու համար:
Սա ևս մեկ հարված էր Ռուսաստանի տիեզերական ուսումնասիրությունների ոլորտի առաջխաղացմանը, քանի որ երկու տարի առաջ նրանց արձակած կապի արբանյակը նույնպես ընկել էր փորձարկումից անմիջապես հետո:






Facebook
Tweet This
Email This Post
