Թուրքական մամուլ. «Իշխող կուսակցության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 19, 2009 16:56

akp_logoԹուրքական «Դողան» լրատվամիջոցը տեղեկություն է տարածել, ըստ որի` Թուրքիայի Իգդիր շրջանի ֆինանսական հարցերի տնօրեն եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մի խումբ անդամներ այցելել են Հայաստան։ Կուսակցության Իգդիրի ղեկավար Մահմուդ Շեքը հայտնել է, որ պատվիրակության մյուս անդամները եռօրյա շրջագայության են եկել Հայաստանի տեսարժան վայրեր, ամենուր հայտարարել են, որ թուրք են և ոչ մի բացասական վերաբերմունքի չեն արժանացել: Շեքը հավելել է, որ թուրքական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ «ցանկություն է հայտնել բաց տեսնել հայ-թուրքական սահմանը»: «Իգդիրը, որ Հայաստանի ամենամոտ վայրն է, չի կարողանում բաժին ունենալ Հայաստանի հետ առևտրում, այդ պատճառով էլ սահմանը պետք է բացվի»,- հայտարարել է Շեքը:

Dogan News Agency

Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply