«Փյունիկը»-«Ուլիսի»` մարտական ոչ-ոքի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 1, 2013 16:00

Հայաստանի ֆուտբոլային ակումբները նախապատրաստվում են 2013-ի խաղերին: Ավանի ֆուտբոլային ակադեմիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկը» ընկերական հանդիպում  անցկացրեց Հայաստանի գործող չեմպիոն «Ուլիսի» հետ:

Գրանցվեց մարտական ոչ-ոքի` 1:1 : Խաղի հաշիվը բացել է «Փյունիկի» հարձակվող Վիուլեն Այվազյանը, իսկ պատասխան գնդակը խփեց և «Ուլիսին» պարտությունից փրկեց Արսեն Բալաբեկյանիը:

Այս խաղով «Փյունիկն» ավարտեց ուսումնամարզական  առաջին հավաքը։ Թիմի երկրորդ ուսումնամարզական հավաքը կսկսի փետրվարի 11-ից Անթալիայում:

Դիտվել է 805 անգամ:
Print Friendly

Leave a Reply