Coca-Cola-ի գովազդային արշավը վիրավորել է արաբներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2013 16:02

Ամերիկայի արաբները պահանջում են փոխել Coca-Cola-ի գովազդային հոլովակի բովանդակությունը, քանի որ այն ռասիզմի տարրեր է պարունակում: Տեսահոլովակում, որը  ցուցադրվել է ԱՄՆ-ի ֆուտբոլային ազգային լիգայի եզրափակիչ մրցման ժամանակ,  արաբ է, որը անապատով ճանապարհորդության ժամանակ հանդիպում է կովբոյների, Լաս Վեգասից պարուհիների ու Մել Գիբսոնի նկարահանած   “Խելագար Մաքսը” ֆիլմից դիակապուտների: Սյուժեն այնպես է կաուցվել, որ թվարկված հերոսները կոլայի հսկայական շշին են ցանկանում տիրանալ: Այդ ժամանակ կադրի ետևում հնչող ձայնը հեռուստադիտողին ակնարկում է , թե ով է այդ մրցավազքում հաղթելու:

“Այդ ընկերության գովազդում արաբները ներկայացված են որպես  հիմար  ուղտապան, որոնք  ոչ մի հնարավորություն չունեն հաղթելու”,- հայտարարել է իմամ  Ալի Սիդդիկին`  մահմեդական ինստիտուտի նախագահը:

Իսկ գովազդային ընկերության ներկայացուցիչը բացատրել է, որ հոլովակը սխալ է հասկացվել, քանի որ այն ստեղծողները որևիցե մեկին նսեմացնելու մտադրություն չեն ունեցել:

Դիտվել է 1212 անգամ:
Print Friendly

Leave a Reply