ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | February 1, 2013 15:49
Սրտի խոր ցավով տեղեկացա կաշվե ձեռնոցի անզուգական վարպետ , Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի մահվան մասին : Նրան համարում էին համաշխարհային բռնցքամարտի հեղափոխական , քանզի առաջինն էր , ով կոպիտ ուժին և բիրտ հարվածների փոխանակմանը հակադրեց նուրբ տեխնիկա և ռինգում տեղաշարժվելու յուրատեսակ ոճ : Նա միայն իրեն բնորոշ վարպետությամբ և խոսուն հաղթանակներով համաշխարհային մարզասերին է ներկայացրել բռնցքամարտի հայկական դպրոցը և տարածել նրա փառքը :
Հազարավոր այն պատանիներից մեկն եմ , ում բախտ է վիճակվել լինել նրա հիմնադրած ու ղեկավարած մարզադպրոցի սանը , հաճախ ունկնդրել նրա մասնագիտական դասերը , ականատեսը լինել նրա ցուցադրած տեխնիկատակտիկական տարրերին :
Անձամբ իմ և հայոց մարզաշխարհի մարդկանց անունից խորապես ցավակցում եմ Վլադիմիր Ենգիբարյանի ընտանիքին , հարազատներին ու բարեկամներին :
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ
ՀԱՕԿ-ի նախագահ






Facebook
Tweet This
Email This Post
