Պենիցիլինը` սեքսուալ հեղափոխության պատճառ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 1, 2013 15:40
Անցած հարյուրամյակի կեսերին արևմուտքի երիտասարդությանը հատուկ սեքսուալ ազատության պատճառը հնարավոր է պենիցիլինը եղած լինի: Հայտնի հակաբիոտիկը կտրուկ նվազեցրել է սիֆիլիսով հիվանդանալու ու դրանից մահացության մակարդակը, ինչը մարդկանց պատահական սեռական կապերից ապահովվածության զգացում է տվել :
Անցած դարի 60-ականների “սեքսուալ հեղափոխությունը” տեղի ունեցավ հակաբիոտիկների` առաջին հերթին պենիցիլինի լայն տարածման շնորհիվ, քանի որ դրանց միջոցով սիֆիլիսով հիվանդացությունն ու մահացությունը կտրուկ կրճատվեց, իսկ մինչ այդ հիվանդությունը ծայրահեղ վտանգավոր էր համարվում: Անցած դարի 30-ականներին այդ հիվանդությունից մեկ տարում ավելի քան 20 հազար մարդ էր մահանում, իսկ 1947-1957-ն ընկած ժամանակահատվածում մահացության մակարդակը նվազեց 75%-ով:
1928-ին բացահայտված պինիցիլինը 1941-ին սկսեցին օգտագործել կլինիկական բժշկության մեջ: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները սպառնում էին զինվորներին, սահմանից դուրս ծառայողներին: Դա էր, որ պենիցիլինը դարձրեց մասսայական:






Facebook
Tweet This
Email This Post
