ԿԸՀ-ն առայժմ չի մեկնաբանում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 1, 2013 15:35

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առայժմ որևէ մեկնաբանություն չի անում ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված զինված հարձակումը` ուշի-ուշով հետևելով նրա առողջական վիճակին: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ-ի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Թերևս Պ.Հայրիկյանի առողջական վիճակով է պայմանավորված ԿԸՀ-ի վերջնական դիրքորոշումը՝ հետաձգել ընտրությունները, թե ոչ։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում զինված հարձակում է կատարվել Պ.Հայրիկյանի վրա իր իսկ տան մուտքի մոտ։ Դեպքի վայրում արձակվել է երկու կրակոց, որոնցից մեկը դիպել է Պ.Հայրիկյանին, իսկ մյուս գնդակը՝ 7.62 տրամաչափի հայտնաբերվել է դեպքի վայրում։ Նշանակվել են համալիր փորձաքննություններ։

Քննությունը վարում է ԱԱԾ քննչական վարչությունը:

Հեղինակ: 
«Փաստինֆո»
Դիտվել է 700 անգամ:
Print Friendly

Leave a Reply