Կայացել է Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 1, 2013 15:07

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը:
Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել է բազմաբնակարան շենքերի սեյսմիկ կայունությունն ապահովելու խնդրին: Նշվել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից այժմ ամբողջովին կասեցված է բազմաբնակարան շենքերի վերնահարկերում քաղաքացիների կողմից լրացուցիչ շինությունների կառուցման գործընթացը: Ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մշակում է խնդրի լուծման օրենսդրական լուծումներն ու ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունները:
Այնուհետև անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին քիմիայի զարգացման ծրագրի «Հանրապետության քիմիական արտադրության հզորությունների գույքագրում, առկա ռեսուրսների և գիտատեխնիկական ներուժի գնահատում» զեկույցին: Հանձնարարվել է ոլորտի շուրջ կատարել լրացուցիչ ուսումնասիրություն, որից հետո քննարկել բնագավառի զարգացման հնարավորություններն ու միջոցները:
Խորհրդի քննարկմանն է ներկայացվել «Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկություն» ՓԲԸ-ի զարգացման ծրագիրը:
Նիստում անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ այլ հարցերի:

Դիտվել է 1214 անգամ:
Print Friendly

Leave a Reply