Էրդողան. Խնդիրները լուծելու վայրը լեռները չեն, այլ խորհրդարանները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2013 15:08

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հեռուստաեթերի միջոցով դիմելով ժողովրդին և անդրադառնալով Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ ընթացող բանակցություններին, ասել է, որ նոր գործընթաց է սկսվել ահաբեկչության դեմ պայքարում, հաղորդում է թուրքական “TRThaber” կայքը:

«Ժողովրդավարական հասարակություններում խնդիրները լուծելու վայրը լեռները չեն, այլ  խորհրդարանները, լուծման միջոցը զենքերը չեն, այլ  քաղաքականությունը, իսկ քաղաքականությունը վաղ թե ուշ մի լուծման կհանգեցնի»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Թուրքական մամուլում վերջին օրերին ակտիվորեն խոսվում էր այն մասին, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը իր ուժերի մի մասը դուրս է բերելու Թուրքիայից և տեղափոխելու է Հյուսիսային Իրաք: Սակայն PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը հերքել է այդ տեղեկությունները:

Դիտվել է 658 անգամ:
Print Friendly

Leave a Reply