Թուրքիայում հանվելու են պատշգամբներում ամրացված արբանյակային ալեհավաքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2013 14:50

Արտաքին տեսքը աղավաղելու պատճառով Թուրքիայում վերացնելու են արբանյակային ալեհավաքները, հաղորդում է թուրքական “TRThaber” կայքը:

Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարը հայտարարել է, որ հին շենքերի ալեհավաքները 2 տարվա ընթացքում համակարգված  կերպով վերացվելու են: Նորակառույց շենքերում առանձին-առանձին ալեհավաքներ չեն դրվելու, կենտրոնական ալեհավաքային սիստեմի միջոցով բնակիչներին ապահովելու են առավել լավ որոկի պատկերով:

 

 

Դիտվել է 692 անգամ:
Print Friendly

Leave a Reply