Իսրայելացին Նյու Յորքում կարողացել է արգելակել անկառավարելի ավտոբուսը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2013 14:43

Գայ Փրեյսլերը փրկել է Մանհեթնի ուղևորատար ավտոբուսը, որի վարորդն ընթացքի ժամանակ կորցրել էր գիտակցությունը:

Իսրայելցի տղամարդը պատմել է, որ ավտոբուսը, որի մեջ էր ինքը, բախվել է  ճանապահի եզրին կայանած ավտոմեքենային:  Պատճառը պարզելու համար  նա վազել է վարորդի մոտ ու տեսել, որ նա  գլուխը ետ է  գցել ու ղեկը բաց թողել, իսկ ոտքը գազին է, իսկ մեքենան  շարունակում է բախվել այլ մեքենաների: Գայն իրեն չկորցնելով, փորձել է ավտոբուսի ընթացքը կանգեցնել`  կանխելով մայթ բարձրանալը: Մեկ ուրիշ ուղևորի `  Արկադի Կրուտկովիչի օգնությամբ  Գայը կարողացել է  վարորդին մի կողմ հեռացնել ու կանգնեցնել  ավտոբուսը:

Պատահարի հետևանքով տուժել է 6 մարդ:  Ոստիկանությունը նշել է, որ, եթե  ավտոբուսի ընթացքը չկասեցվեր, ապա հետևանքներն աղետալի կլինեին:

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply