Շնորհակալություն, որ անհանգստանում եք, ամեն ինչ լավ կլինի. Պարույր Հայրիկյան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 1, 2013 14:40

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր այցելուներին պատմել է դեպքի մանրամասները: Հանցագործի գործողությունները հիշում է, բայց դեմքը` ոչ:

Արամ Հարութունյանին Պարույր Հայրիկյանը պատմել է, որ շենքի մուտք մտնելիս նկատել է ինչ-որ մեկին հրազենով, եղել է կարճատև պայքար, որից հետո թեկնածուին վիրավորել են:

Պարույր Հայրիկյանին այցելած քաղաքական գործիչները միակարծիք էին այն հարցում, որ այդ հարվածը ուղղված էր ոչ թե Պարույր Հայրիկյանին, այլ պետականությանը և նախագահական ընտրություններին: Ինչ-որ ուժեր` արտաքին, թե ներքին փորձում են վարկաբեկել ընտրությունների հանդարտ ընթացքը:

Պարույր Հայրիկյանը դստեր միջոցով  փոխանցել էր իր խոսքը` շնորհակալություն, որ անհանգստանում եք, ամեն ինչ լավ կլինի:

Անի Սամսոնյան

Armnestv.am

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply