Չինաստանում կամրջի վրա պայթել է հրավառ նյութեր տեղափոխող բեռնատարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2013 14:28

Հենան նահանգում կամրջի վրա պայթել է հրավառության նյութեր տեղափոխող բեռնատարը, զոհվել է 26 մարդ:

Դեպքը տեղի է ունեցել արագընթաց մայրուղու վրա, որը Չինաստանի արևելյան հատվածը միացնում է Ղազախստանին: Պայթյունի հետևանքով փլուզվել է կամուրջը: Անդունդն է ընկել 10 ավտոմեքենա: Վերջին տվյալներով, զոհվել է 26 մարդ:

Սովորաբար չինացիները Նոր տարին նշում են փետրվարի սկզբին:  Հենց այս շրջանում էլ հրավառ նյութերի հետ կապված դեպքերի մեծ թիվ է արձանագրվում, քանի որ տեղի ֆաբրիկաներն  ավելացնում են  նման նյութերի արտադրությունը:

Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply