Պարույր Հայրիկյանի վիրահատությունն ավարտվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 1, 2013 13:16

Պարույր Հայրիկյանի վիրահատությունն ավարտվել է, սակայն վերջինս դեռևս գիտակցության չի եկել:  Բժիշկները Հայրիկյանի ուսից հեռացրել են գնդակը:

Մահափորձի ենթարկված նախագահի թեկնածուին վիրահատությունից հետո պալատ են տեղափոխել:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով զրուցել է բժիշկների հետ, լրագրողներին տեղեկացրել է, որ բժիշկները Հայրիկյանի վիճակը նորմալ են գնահատում, և նա «շատ կարճ ժամանակում կապաքինվի»:

Նշենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել հունվարի 31-ի երեկոյան, 23:30-ի սահմաններում: Անհայտ անձը արձակել է երկու կրակոց. Մեկը դիպել է Հայրիկյանին: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, որը վարում է ԱԱԾ քննչական վարչությունը:

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply