Հաջող գործարք

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 1, 2013 12:38

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը` «Շախտյորի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը, որը Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում դարձել է 4 գոլի հեղինակ, այսուհետ կրելու է  Մախաչկալայի «Անժիի» մարզազգեստը:

Բրազիլիայի հավաքականի 24-ամյա  խաղացողը 5 տարվա աշխատանքային  պայմանագիր է կնքել «Անժիի» ղեկավարության հետ: Վիլիանի տեղափոխության համար «Շախտյորը» որպես փոխհատուցում կստանա 35 միլիոն եվրո: Վիլիանի տարեկան աշխատավարձը Դաղստանի թիմում 2,5 միլիոն եվրո է:

Դիտվել է 743 անգամ:
Print Friendly

Leave a Reply