Քլինթոնը նոր պետքարտուղարին է ներկայացրել առաջնահերթությունների ցանկը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 1, 2013 13:34
Հիլարի Քլինթոնը նորանշանակ Ջոն Քերրիին ներկայացրել է պետքարտուղարի գործունեության հագեցված օրակարգը` շեշտադրելով ամենից առաջ Իրանի աջակցությունը Սիրիային, աֆղան աղջիկների հետ կապված մտահոգությունները և սաստկացող հաքերային սպառնալինքները:
Լրագրողների հետ իր եզրափակիչ հանդիպման ընթացքում Քլինթոնը ամփոփեց որոշակի հարցեր, որոնց մասին պետք է հոգ տանի Քերրին:
ՍԻՐԻԱ
Երկրում ծավալված հակամարտությունը մտահոգիչ է բոլոր ճակատներում:
Անդրադառնալով Ռուսաստանի և Իրանի կողմից նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցությանը, Քլինթոնը նշել է, որ Իրանըմեծացնում է օգնությունը Սիրիային:
«Իրանը հստակեցրել է իր դիրքորոշումը, համաձայն որի Ասադին իշխանության ղեկին պահելը իրենց առաջնահերթությունների մեջ է մտնում»,-ասել է Քլինթոնը:
ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
Քլինթոնը նշեց, որ ԱՄՆ-ը երբեք չի դադարեցրել կասկածելի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանին բանակցությունների մեջ ներգրավելու իր փորձը: Դրան հասնելու նպատակով ԱՄՆ-ը դիմել է տարբեր միջոցների, սակայն ժամանակն անցնում է:
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱ
Քլինթոնը Հյուսիսային Կորեայի հարցը դասում է այն խնդիրների շարքում , որի լուծմամբ Քերրին ստիպված կլինի զբաղվել պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից:
Քլինթոնը նաև նշել է, որկ Քիմ Չոնգ Ունի հետ բանակցություններում նրանք ավելի մեծ հաջողությունների են հասել, քան նրա հոր հետ:
ԱՖՂԱՆՍՏԱՆ
Անդրադառնալով աֆղան աղջիկների խնդրին` Քլինթոնը տեղեկացրեց, որ պատրաստվում է մնալ Ջորջթաունի համալսարանի ԱՄՆ – աֆղան կանանց խորհրդում:
«Գոյություն ունեն մի շարք հավատալիքներ, որոնք չեն թույլատրում կանանց ըդունել որպես լիարժեք մարդկային էակներ»,- ասել է Քլինթոնը:
ԿԻԲԵՌ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ
Քննարկելով այս խնդիրը, Քլինթոնը շեշտեց, որ ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի պաշտպանելու ոչ միայն կառավարությանը, այլ նաև մասնավոր հատվածին:
Զգուշացնելով, որ կիբեռ-հարձակումների քանակը արագորեն աճում է, նա հույս հայտնեց, որ կկազմվի միջազգային միավորում, որը կաշխատի այդ ուղղությամբ:
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՖՐԻԿԱ
«Սա հնարավորություն է, որը մեզ թույլ կտա սեղանի շուրջը հավաքել Հյուսիսային Աֆրիկայի և Սահարայի պետություններին, Եվրոպային և Պարսից ծովածոցին պլանավորումների ջանքերը ավելի համակարգված դարձնելու համար»,-ասել է Քլինթոնը:






Facebook
Tweet This
Email This Post
