Լևոն Արոնյանը 3-րդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 1, 2013 12:28

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների դասակարգման աղյուսակը: Լևոն Արոնյանը 3-րդ տեղում է՝  2809։

Առաջատար տասնյակում են հետևյալ գրոսմայստերները. Մագնուս Կառլսեն (Նորվեգիա)` 2872, Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)` 2810, Լևոն Արոնյան (Հայաստան)` 2809, Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)` 2793, Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)` 2786, Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան)` 2780, Վեսելին Տոպալով (Բուլղարիա)` 2771, Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)` 2767, Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)` 2766, Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 2764:

Լավագույն 100 գրոսմայստերի աղյուսակում Արոնյանից բացի Հայաստանն ունի ևս չորս ներկայացուցիչ:  Վլադիմիր Հակոբյանը (2704) 45-րդն է, Սերգեյ Մովսեսյանը (2695)` 54-րդը, Գաբրիել Սարգսյանը (2666)` 80-րդը, Տիգրան  Պետրոսյանը (2663)` 82-րդը:

Դիտվել է 767 անգամ:
Print Friendly

Leave a Reply