843 խոշոր կազմակերպություններից աուդիտ չեն անցել 167-ը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 1, 2013 12:17

ՀՀ ֆինանսների նախարարությունը` ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարա­րականի, ամփոփել է  խոշոր կազմակերպությունների պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի 2012 թվականի արդյունքները։

Համաձայն այդ տվյալների, 843 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 676-ը, որից.

404 կազմակերպության տրվել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն,

256 կազմակերպություն չեն ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն,

16-ի ծառայությունների մատուցումը դեռևս չի ավարտվել:

167 կազմակերպություններում աուդիտ չի անցկացվել:

Հիշեցնենք, որ խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա  գործունեությունից հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է մեկ միլիարդ դրամը: 843 կազմակերպությունից 146 կազմակերպություն համարվում է խոշոր ըստ գործունեության հասույթի, 216-ը` ըստ ակտիվների հաշվեկշռային արժեքի, իսկ 312-ը և ըստ գործունեության հասույթի և ըստ ակտիվների հաշվեկշռային արժեքի:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 721 անգամ:
Print Friendly

Leave a Reply