«Ուղղված է Հայաստանի դեմ». Վազգեն Մանուկյանը՝ Հայրիկյանի մահափորձի մասին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 1, 2013 11:49

«Անկախ»-ի հետ զրույցում մեկնաբանելով երեկ երեկոյան ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը՝ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց, որ եթե կենցաղային դրդապատճառը հանում ենք, մնում է քաղաքականը: «Հարց է առաջանում՝ ինչի՞ն էր դա վնաս: Քաղաքական տեսանկյունից՝ դա խփում է ընտրություններին և Հայաստանի իմիջին: Ես կարծում եմ, որ քաղաքականապես դա Հայրիկյանի դեմ ուղղված չէր, այլ ուղղված էր ընտրությունների դեմ, Հայաստանի դեմ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին մոտ Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, անհայտ անձինք կրակ են արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա, որից հետո վերջինս հրազենային վնասվածքով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, ուր նրան են այցելել ՀՀ նախագահի մի շարք թեկնածուներ, պետական այրեր:

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply