ԱՄՆ-ում շանը միասեռականության համար “դատապարտել” են մահվան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2013 11:29

Թեննեսի նահանգում ամերիկյան պիտբուլտերիեր ցեղատեսակի շանը մահապատժի են ենթարկելու նրա համասեռական հակումների համար: Ինչպես գրում է The Daily Mail-ը , շան տերը որոշեց ազատվել նրանից, երբ տեսավ, թե ինչպես է իր սիրելի արու շունը մեկ ուրիշ արուի հետ սեքսով զբաղվում:

Մարդը որոշեց` չի կամենում իր տան մեջ համասեռական հակումներով  շուն պահել ու հանձնեց նրան կենդանիների կացարան,  որպեսզի այնտեղ նրան քնեցնեն: Համասեռական շան մահապատիժն իրականացվելու է վաղը: Սակայն, եթե գտնվի մեկը, ով համաձայն կլինի այդ շանը պահել, ապա  շան բախտը կբերի: Մասնագետները վստահեցնում են, որ շների մոտ  նույն սեռի ներկայացուցչի հետ սեքսն ամենևին էլ սեքսուալ կողմնորոշում չի նշանակում:

Նման կերպ շները կարևորում են տարածքային պատկանելությունը: Կենդանիների պաշտպանները ինտերնետ քարոզ են սկսել, որն ուղղված է  շան համար նոր տերեր գտնելուն:

Դիտվել է 1272 անգամ:
Print Friendly

Leave a Reply