Թուրքական ՌՕՈՒ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2013 11:14

Թուրքական ՌՕՈՒ-ի 7 ինքնաթիռներ  խուժել են Հունաստանի օդային տարածք, հայտնում է լուրերի Աթենքի գործակալությունը: Ինքնաթիռները բռնելու համար ոտքի է հանվել Հունաստանի ռազմական ավիացիան: Գործակալության տվյալներով, թուրքական 4 ինքնաթիռ խախտել է Քիոս կղզուց հյուսիս, իսկ մնացած 3-ը` Հռոդոս կղզուց արևելք սահմանը: Ենթադրվում է, որ թուրքական  ավիացիան մասնակցում էր ծովային զինավարժությունների:

Հունաստանը պարբերաբար մեղադրում է Թուրքիային օդային, երբեմն էլ ծովային տարածքը խախտելու մեջ: Երկու երկրների միջև Էգեյան ծովում տեղակայվելու շուրջ տարաձայնություններ կան: Աթենքը  ընդունում է, որ խութերը պետք  է սահմանազատվեն, իսկ Թուրքիան պարբերաբար հարցի տակ է դնում ծովային ու օդային սահմանների որոշակիությունը: Ընդ որում, 2 երկրներն էլ բանակցություններ են վարում փոխվստահության չափի մեջ: Հունաստանը Թուրքիայի  ԵՄ մուտքին դեմ չէ , սակայն մի պայմանով, որ հետևի բոլոր պայմաններին, որոնց թվում է նաև Աթենքի հետ հարաբերությունների կարգավորումը:

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply