Գորիսի եւ Սիսիանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 1, 2013 10:46

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում  է.
Փետրվարի 1-ին` ժամը 09.30-ի դրությամբ,  հանրապետության Թալինի եւ Մարալիկի տարածաշրջանում ձյուն է տեղում: Գորիսի եւ Սիսիանի ավտոճանապարհներին  տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 673 անգամ:
Print Friendly

Leave a Reply