Շվեյցարական բանկային գաղտնիք այլևս գոյություն չունի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 1, 2013 10:51
Այսօր Շվեյցարիայում ուժի մեջ է մտնում հարկային հարցերով միջազգային օգնության օրենքը: Այժմ օտարերկրյա հարկային ծառայությունները կարող են հարցում անել Շվեյցարիայի իշխանություններին իրենց քաղաքացիների բանկային հաշիվների մասին:
Հարցման շրջանակներում տեղեկություններ տրամադրելուց չեն կարող հրաժարվել ոչ բանկերը, ոչ գործակալները և ոչ էլ վստահելի կառավարիչները:
Շվեյցարացիներն էլ պահանջում են իշխանություններից օտարերկրացիներին հարկային զեղչեր տրամադրել ու պատրաստվում են հանրաքվե անցկացնել դրա կապակցությամբ:
Մի կարևոր մանրամասն: Բոլոր երկրների հարկային մարմինները, բացի ԱՄՆ-ից, կարող են հարցում անել միայն այս տարվա հունվարի 1-ից հետո ընկած ժամանակաշրջանին վերաբերող տվյալ ստանալու համար:






Facebook
Tweet This
Email This Post
