Forbes ամսագրի «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները» վարկանիշային ցուցակում երեք հայ կա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2013 8:24

Forbes ամսագրի «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները» վարկանիշային ցուցակում հայ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը երրորդ տեղում է հայտնվել: Այս տարի 30 անունից բաղկացած ցուցակում ներկայացված են Ռուսաստանի տարածքում առեւտրային անշարժ գույքի ինչպես ռուս, այնպես էլ արտասահմանցի սեփականատերերը: Առաջատարությունը պահպանել է միլիարդատերեր Գոդ Նիսանովի եւ Զարահ Իլիեւի «Կիեւյան հրապարակը»:

Ըստ Forbes-ի՝ «Տաշիր» ընկերության եկամուտը 720 մլն դոլար է: Տեղեկանքում նշվում է, որ Սամվել Կարապետյանը առաջին գումարները վաստակել է Հայաստանում, 1990-ականներին մեկնել է Կալուգա եւ զբաղվել մեծածախ առեւտրով: Այսօր «Տաշիրը» բազմապրոֆիլ ընկերություն է, որի ստորաբաժանումները զբաղվում են շինարարությամբ, հանրային սննդով, մանրածախ առեւտրով եւ այլն: Նշված է նաեւ, որ «Տաշիր» մրցանակաբաշխության ընթացքում Կարապետյանը մի քանի բնակարաններ է նվիրել հաղորդավարներին, այդ թվում՝ Քսենիա Սոբչակին:

25-րդ տեղում «Լեգիոն Դեվելոփմենթ» ընկերությունն է՝ 80 մլն եկամտով, սեփականատերը Դանիլ Խաչատուրովն է, որի մասին նշվում է, որ նա զբաղվել է արժեթղթերի կեղծմամբ, տնօրինել է Բըրբենքի պորտֆելը, աշխատել է «Սլավնեֆտ»-ում, մասնակցել է «Ռոսգոսստրախ»-ի մասնավորեցմանը, որի գլխավոր տնօրեն է դարձել 2004թ.: «Ռոսգոսստրախ» բանկի համասեփականատեր է:

470 մլն եկամտով RD Group-ի սեփականատեր Գագիկ Ադիբեկյանը ցուցակում 26-րդն է: Նա մոսկովյան անշարժ գույքի շուկայի ամենահանելուկային դեմքերից է:

RD Group-ը 2012թ. Մ Գորկու անվան մշակութային զբոսայգուն CGE PRO 1400HD հեռադիտակ էր նվիրել՝ 110 կգ քաշով, առավելագույն խոշորացումը՝ 841 անգամ:
NEWS.am

Դիտվել է 1359 անգամ:
Print Friendly

Leave a Reply