Դեվիդ Բեքհեմը աննախադեպ բարեգործություն է անելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2013 8:17

Անգլիացի հանրահայտ ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմը, պայմանագիր ստորագրելով ՊՍԺ ֆրանսիական ֆուտբոլային ակումբի հետ, ֆուտբոլային աշխարհում քիչ հանդիպող քայլի է գնացել: Բեքհեմը հայտարարել է, որ ֆրանսիական ակումբում հանդես գալու համար ստանալիք աշխատավարձը նվիրաբերելու է երեխաներին օգնելու համար աշխատող հիմնադրամներին:
«Փարիզը ընտրելու պաճառներից մեկը շատ առանձնահատուկ է: Այստեղ գումար չեմ աշխատելու: Գիտեք, թե ինչքան եմ տարված երեխաներով և նրանց օգնող կազմակերպություններով: Ակումբը ինձ հետ համամիտ է: Կարծում եմ, այսպիսի բան նախկինում երբեք չի իրականացվել»,-Բեքհեմի խոսքերն է վկայակոչում թուրքական «Hürriyet»-ը:

Դիտվել է 703 անգամ:
Print Friendly

Leave a Reply