Հնդկուհուն ամուսնացրել են 11 տարեկանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2013 8:13

Թուրքական «Haberler»-ը գրում է լուսանկարիչ Դանիշ Սիդիքի մասին, ով պատմում է Հնդկաստանի Ռաժաստան շրջանում բնակվող շատ երիտասարդ մի ընտանիքի պատմություն: Կրիշնա անունով մի աղջկա 11 տարեկանում ամուսնացրել են իրենից երկու տարով մեծ Գոպալ անունով տղայի հետ: Երբ լուսանկարիչը 2010 թվականին նրանց առաջին անգամ հանդիպել է, զույգը դեռ նոր էր պատրաստվում ամուսնանալ:
Այս երեք տարիների ընթացքում Դանիշը ժամանակ առ ժամանակ այցելել է երիտասարդ ընտանիքին և լուսանկարել նրանց կյանքում տեղի ունեցած փոփոխությունները: Հիմա Կրիշնան 14 տարեկան է և 4 ամսական երեխա ունի, որին Ալոկ են անվանել, ինչը հնդկերենից թարգմանաբար նշանակում է լուսավորություն: Այն հարցին, թե ինչու են շտապել երեխա ունենալու հարցում, Կրիշնան պատասխանել է. «Գործ չունեի անելու, կյանքը անհետաքրքիր էր դառնում»:
Այսպես առօրյան հետաքրքիր դարձնելու համար աղջիկը երեխայի է լույս աշխարհ բերել, սակայն ծննդաբերությունը շատ դժվար և վտանգավոր է անցել: Կրիշնան գրեթե մահվան շեմին էր հայտնվել: Գոպալը նշել է, որ կնոջ փրկվելը նույնիսկ հրաշք է: Եթե Գոպալը գյուղում աշխատանք չգտնի, ապա նա պատրաստվում է իր ընտանիքին քաղաք տեղափոխել:

Դիտվել է 818 անգամ:
Print Friendly

Leave a Reply