Անգլիացի կանայք մեծ հետաքրքրություն ունեն իսլամի նկատմամբ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 1, 2013 8:10
BBC ընկերությունը «Ինձ մուսուլման դարձրու» անունով մի հաղորդում է պատրաստել, որը պատմում է այն մասին, որ Անգլիայում օրեցօր ավելանում է երիտասարդ այն աղջիկների թիվը, ովքեր իսլամ են ընդունում: BBC 3 հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդման հյուրը անգլիացի հինգ կին են դարձել, ովքեր, հրաժարվելով ալկոհոլից և գիշերային կյանքից, որոշել են իրենց կյանքը որպես մուսուլման շարունակել: Նրանք պատմել են, թե ինչու և ինչպես են ընտրել իսլամը, և ինչպես է փոխվել իրենց կյանքը այդ որոշումից հետո:
21-ամյա Ալենա Բլոքլեյը պատմել է, որ մուսուլման ամուսնու հետ ծանոթանալուց հետո որոշել է իսլամ ընդունել: Հիմա նա ամենից շատ կարոտում է խոզի ապուխտը: Հաղորդման հերոսուհիներից մեկն էլ նախկինում Էդինբուրգ քաղաքում որպես մանեկենուհի աշխատող Էունիս Օլիմունդն է, ով մուսուլման դառնալուց հետո Այշե անունն է վերցրել: Հաղորդումը վարում է Անգլիային գեղեցկության մրցույթում ներկայացնող առաջին մուսուման կինը`25-ամյա Շանա Բուքարին:
Ինչպես գրում է թուրքական «Haberler»-ը`այս թեմային է անդրադարձել նաև անգլիական «The Sun» թերթը: Ըստ նրա`տարեկան 5 հազար անգլիացի կին իսլամ է ընդունում: Վերջիններիս 75 տոկոսը սպիտակ անգլիացի կանայք են կազմում:






Facebook
Tweet This
Email This Post
