Պարույր Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում. վիճակը ծայրահեղ ծանր է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 1, 2013 1:01

Lurer.com-ին հաջողվեց որոշ տեղեկություններ ճշտել րոպեներ առաջ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում տեղի ունեցած աղմկահարույց հանցագործության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ կրակել էին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա:

Lurer.com–ի աղբյուրների փոխանցմամբ՝ Պարույր Հայրիկյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ որովայնի շրջանում հրազենային վնասվածքով։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Հայրիկյանի առողջական վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր։

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply