Կրակել են Պարույր Հայրիկյանի վրա, նա հիվանդանոցում է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 1, 2013 0:52

Shamshyan.com-ի տեղեկություններով, Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Գագիկ Շամշյանը հայտնեց, որ նշված վայրից ուսի մասում ստացած հրազենային վնասվածքով Պ. Հայրիկյանը տեղափոխվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Տեղում են նաեւ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, եւ 2 տասնյակից ավելի Ոստիկանության աշխատակիցներ: Տեղում են նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները` փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ:

Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply